«Պատմական հիշողություն» պաստառ

April 27 2026

Այսօր մեր դպրոցում տիրում էր առանձնահատուկ խորհրդավոր ու միասնական մթնոլորտ։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ տարբեր դասարանների աշակերտներ միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ հարգել անմեղ զոհերի հիշատակը և վերաիմաստավորել մեր անցյալն ու ապագան։

​Դասաժամերի ընթացքում տեղի ունեցան խորը և բովանդակալից քննարկումներ։ Երեխաները ոչ միայն խոսեցին ողբերգական էջերի մասին, այլև փորձեցին գտնել այն ուժն ու ուղիները, որոնք մեզ տանում են դեպի վերածնունդ և հզորացում։

​Այս քննարկումների արդյունքը դարձան աշակերտների ձեռքով պատրաստված երկու բովանդակալից պաստառները։

​«Պատմական հիշողություն» պաստառում երեխաները վերհանել էին Ցեղասպանության պատճառները, ընթացքը և ծանր հետևանքները՝ որպես մշտական դաս պատմությունից։

​«Մեր պատասխանը. Ապրել և Արարել» պաստառը դարձավ ապագայի տեսլական։ Այնտեղ աշակերտները հստակեցրել էին այն քայլերը՝ գիտելիք, ազնիվ աշխատանք, միասնություն և մշակույթի պահպանում, որոնցով յուրաքանչյուր հայ պատանու պարտքն է հզորացնել հայրենիքը։

​Օրվա խորհրդանիշը դարձան նաև երեխաների պատրաստած բազմաթիվ անմոռուկներ։

​Մեր ամփոփիչ միտքը մեկն է. Մեր լավագույն պատասխանը պատմության անարդարություններին մեր այսօրվա հաջողությունն է, մեր գիտելիքը և մեր անկոտրում կամքը՝ ապրելու և արարելու սեփական հողի վրա։

 

Last news

Can art exist without money? And can money exist in art without destroying cr...

More

Աշակերտական խորհուրդը դասապրոցեսը վերածեց հոգու տոնի ու գունավորվեց դպրոցի առօրյ...

More

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակի...

More