
Այսօր մեր դպրոցում տիրում էր առանձնահատուկ խորհրդավոր ու միասնական մթնոլորտ։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ տարբեր դասարանների աշակերտներ միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ հարգել անմեղ զոհերի հիշատակը և վերաիմաստավորել մեր անցյալն ու ապագան։
Դասաժամերի ընթացքում տեղի ունեցան խորը և բովանդակալից քննարկումներ։ Երեխաները ոչ միայն խոսեցին ողբերգական էջերի մասին, այլև փորձեցին գտնել այն ուժն ու ուղիները, որոնք մեզ տանում են դեպի վերածնունդ և հզորացում։
Այս քննարկումների արդյունքը դարձան աշակերտների ձեռքով պատրաստված երկու բովանդակալից պաստառները։
«Պատմական հիշողություն» պաստառում երեխաները վերհանել էին Ցեղասպանության պատճառները, ընթացքը և ծանր հետևանքները՝ որպես մշտական դաս պատմությունից։
«Մեր պատասխանը. Ապրել և Արարել» պաստառը դարձավ ապագայի տեսլական։ Այնտեղ աշակերտները հստակեցրել էին այն քայլերը՝ գիտելիք, ազնիվ աշխատանք, միասնություն և մշակույթի պահպանում, որոնցով յուրաքանչյուր հայ պատանու պարտքն է հզորացնել հայրենիքը։
Օրվա խորհրդանիշը դարձան նաև երեխաների պատրաստած բազմաթիվ անմոռուկներ։
Մեր ամփոփիչ միտքը մեկն է. Մեր լավագույն պատասխանը պատմության անարդարություններին մեր այսօրվա հաջողությունն է, մեր գիտելիքը և մեր անկոտրում կամքը՝ ապրելու և արարելու սեփական հողի վրա։

Can art exist without money? And can money exist in art without destroying cr...
ԱվելինԱշակերտական խորհուրդը դասապրոցեսը վերածեց հոգու տոնի ու գունավորվեց դպրոցի առօրյ...
ԱվելինՀայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակի...
Ավելին