
ԲՏՃՄ առարկաների զարգացմանը նպաստող ծրագրի շրջանակներում հաճախ են անցկացվում հանդիպումներ հայտնի մարդկանց և գիտության նվիրյալների հետ։
Այս անգամ Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի տասներորդ դասարանցիների հյուրն էր «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանը։Դասախոսությունը նոր մոտեցում էր մեխանիկայի խնդիրներին և պատկերացումներին։ Աշակերտները հետաքրքրությամբ լսեցին և բազում հարցեր քննարկեցին։
Ինտելեկտուալ ճամփորդությունը անծայրածիր տիեզերքում սովորեցրեց սովորողներին նայել երկնքին, բայց հենվել միայն գիտական փաստերի վրա։
Շնորհակալ ենք նման հնարավորության համար և համոզված ենք, որ նման հանդիպումները շարունակական են լինելու։
Can art exist without money? And can money exist in art without destroying cr...
MoreԱշակերտական խորհուրդը դասապրոցեսը վերածեց հոգու տոնի ու գունավորվեց դպրոցի առօրյ...
MoreՀայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակի...
More