Հանդիպում աստղագետ Ավետիք Գրիգորյանի հետ

Մարտ 02 2026

Հանդիպում «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանի հետ

ԲՏՃՄ առարկաների զարգացմանը նպաստող ծրագրի շրջանակներում հաճախ են անցկացվում հանդիպումներ հայտնի մարդկանց և գիտության նվիրյալների հետ։

Այս անգամ Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի տասներորդ դասարանցիների հյուրն էր «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանը։Դասախոսությունը նոր մոտեցում էր մեխանիկայի խնդիրներին և պատկերացումներին։ Աշակերտները հետաքրքրությամբ լսեցին և բազում հարցեր քննարկեցին։

Ինտելեկտուալ ճամփորդությունը անծայրածիր տիեզերքում սովորեցրեց սովորողներին նայել երկնքին, բայց հենվել միայն գիտական փաստերի վրա։

Շնորհակալ ենք նման հնարավորության համար և համոզված ենք, որ նման հանդիպումները շարունակական են լինելու։

Վերջին Նորությունները

Can art exist without money? And can money exist in art without destroying cr...

Ավելին

Աշակերտական խորհուրդը դասապրոցեսը վերածեց հոգու տոնի ու գունավորվեց դպրոցի առօրյ...

Ավելին

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակի...

Ավելին